Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը, որպեսզի խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Ելնում ենք նրանից, որ հակամարտության կողմերը նույնպես միտված են այդ նպատակին»,- ասել է Զախարովան: