Հայաստանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին տնօրէն՝ ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.
Պատահաբար հանդիպեցի ամենագլխաւոր խորհրդականին ու առիթը բաց չթողեցի.
— Վերջապէս բացատրելո՞ւ էք, թէ ինչո|ւ են մեր երկրի սահմանները ամեն օր նեղանում:
— Դա քեզ պիտի քո ֆիզիքայի (physics) դասատուն բացատրեր: Կամ էլ բացատրել ա, դու չես հասկացել:
— Հլը ասա տեսնեմ՝ ֆիզիքան ի՞նչ կապ ունի մեր երկրի սահմանների հետ:
— Այ որ ժամանակին դասերդ սովորէիր, կ՛իմանայիր, որ մարմինները ցրտից սեղմւում են ու նեղանում: Քանի ձմեռը խորանայ՝ էնքան շատ են սեղմուելու, իսկ ամառը էլ մենք… ուզում էի ասել, որ ամառը սահմանները նորից կ՛ընդարձակուեն:
— Բա խի՞ Ազրպէյճանի սահմանները չեն նեղանում, թէ դրանց մօտ ձմեռ չի:
— Ազրպէյճանցիներն ի՞նչ գիտեն՝ ֆիզիքան ինչ ա: Ու չեն էլ իմանայ: