Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է հիշատակի երթը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, երթը կազմակերպել է «Հայրենիքի փրկության շարժում»-ը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: