«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած հիշատակի երթը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն ավարտվել է: Ինչպես «Արմենպրես»-ը, Եռաբլուրում հոգևոր հայրերը անցկացրել են մոմավառություն և խնկարկման արարողություն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: