Սյունիքի շրջակա տարածքներում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Սահմանազատում է կատարվում և այդ սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա և այդ փաստաթղթային հիմքերի վրա էլ կատարվում է դեմարկացիա: Ըստ փաստաթղթի էլ մենք առաջ ենք շարժվում»,- ասաց Գրիգորյանը:
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։