Եռաբլուրում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարին ժողովրդից պաշտպանելու համար օգտագործվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ լարված իրավիճակ էր ստեղծվել. ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձում էին ազատել ճանապարհը պատնեշ կազմած մի խումբ քաղաքացիներից, ովքեր կանգնել էին ու փորձում էին թույլ չտալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած սգո երթի մասնակիցներին մուտք գործել «Եռաբլուր»-ի տարածք: