Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հարգելի ՛ հայրենակիցներ, Արցախում և Մայր Հայրենիքում հայտարարված եռօրյա սգի առթիվ, այսօր այցելել եմ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին: Խոնարհումս նրանց բոլոր հարազատներին: Նրանց հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»,- գրել է Հարությունյանը:
Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է եռօրյա սուգ: