Լեռնային Ղարաբաղում` Շուշիի շրջանում ճանապարհի ականազերծման ընթացքում ականի պայթունից մահացել է ականազերծման միջազգային կենտրոնի սպա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ զինծառայողը ծանր վիրավորում էր ստացել, նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխման ժամանակ նա մահացել է ստացած վնասվածքներից։