Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցների ներկայությամբ մատուցվող հոգեհանգստյան կարգը՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև երթով դեպի եկեղեցի հասնելը, «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում: Ներկա էր շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Մասնակցում էր նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է եռօրյա սուգ: Ավելի վաղ Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Երթի մասնակիցները շարժվել էին դեպի Եռաբլուր: