Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Մշակութային Արձագանգ. Արեւմտեան Թեմի 2021 Թուականին Հրատարակելի Գրքեր

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արևմտեան թեմը շարունակում է գրահրատարչական իր ձեռնարկները։ Թեմակալ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի տնօրինութեամբ տարեմուտի սեմին կազմուել է 2021 թուականին հրատարակելիք գրքերի ցանկը։ Այն ներառում է քարոզխօսական, մեկնողական, գիտական բովանդակութեան բազմազան գրքեր։ Դրանց շարքում պէտք է առանձնացնել յատկապէս մեր եկեղեցու հիմնասիւներից մէկի՝ «Կանոնագիրք Հայոց»-ի հրատարակութիւնը, որ տարիներ առաջ բովանդակային խմբագրութեամբ կազմել եւ աշխարհաբարի է թարգմանել Արևմտեան թեմի հոգևորականներից Տիրայր Ծ. Վրդ. Տէրվիշեանը։ Ցանկի մէջ են նաև Յովնան Արքեպիսկոպոսի քարոզների նոր ժողովածուն, խոհագրութիւնը, Ս. Էջմիածնին նուիրուած ձօնը, Տաճատ Ծ. Վարդապետի 4 աշխատասիրութիւնները, այդ թւում՝ անմահ Նարեկի աշխարհաբար թարգմանութիւնը, Մաղաքիա Օրմանեանին նուիրուած գիտաժողովի նիւթերի ժողովածուն, «Ոսկեղենիկ» մատենաշարի 4-րդ և 5-րդ համարները և այլ գրքեր։ Աշխարհասասան ժամանակներ են գալիս, սակայն հոգևոր արթնութեան պահանջը մնում է անսասան։ Եւ նոր այս գրքերը, վստահ ենք, այդ ամէնի մասին ներհայեցողութեամբ մտորելու առիթ կը տան, քանզի «ներհայեցողութիւնը տեսակ մը հոգեւոր ճանապարհորդութիւն է դէպի մարդու էութեան խորքը։ …Ներքին աշխարհը, հոգիին խորքը կարելի է թափանցել միայն աղօթքով, երկիւղածութեամբ ու, մանաւանդ, հաւատքով» (Յովնան Արք.)։

Սիրելի ընթերցողին խորհուրդ ենք տալիս հետևել Արևմտեան թեմի լրատուութեանը և կայքերին՝ նոր գրքերը գտնելու, ներբեռնելու և ընթերցելու համար։

1. Կանոնագրիք Հայոց (բովանդակային խմբաւորումով) – աշխատասիրութեամբ՝ Տիրայր Ծ. Վրդ. Տէրվիշեանի

2. Reflections – հեղինակ՝ Յովնան Արք. Տէրտէրեան

3. Փունջ մը քարոզներ, հտ. ԺԶ – հեղինակ՝ Յովնան Արք. Տէրտէրեան

4. Գաւազանագիրք Արևմտեան թեմի – հեղինակ՝ Նորայր Պօղոսեան

5. Ս. Էջմիածինը՝ խորհուրդը մեր ինքնութեան — հեղինակ՝ Յովնան Արք. Տէրտէրեան, խմբագիր՝ Հայկ Մադոյեան։

6. Մանրապատումներ – հեղ.՝ Յովնան Արք. Տէրտէրեան

7. Քարոզգիրք. Կարապետ Պալատեցի – 4-րդ հատոր «Ոսկեղենիկ» մատենաշարի

8. Մեծ Պահք. Բարսեղ Կեսարացի — 5-րդ հատոր «Ոսկեղենիկ» մատենաշարի

9. Ժողովածոյ Մաղաքիա Արք. Օրմանեանին նուիրուած գիտաժողովի նիւթերի

10. Ս. Ղեւոնդեանց Մայր Տաճարի 10-ամեակը –ժողովածոյ տեղեկատու նիւթերի

11. Ինչու՞ կը հաւատանք Յիսուս Քրիստոսի (Աստուածաշնչական և Հայրախօսական մտածողութիւն) – Հեղ.՝ Հ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեան

12. Ապաշխարութեան և խոստովանանքի Աստուածաբանական բովանդակութիւնը և «Անհատական խոստովանանքը» Հայ Առաքելական եկեղեցւոյ մէջ — Հ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեան

13. Քալեցէ՛ք, քանի որ Լոյսը ունիք – Հարցեր, լուսաբանութիւններ, պատասխաններ — Հ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեան

14. Սբ. Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», աշխարհաբարի վերածեց՝ Հ. Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեան

Դիւան Առաջնորդարանի

17.12.2020

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img