«Եռաբլուր» զինվորական ապնթեոնում այսօր` դեկտեմբեր 19-ին, կառավարության կազմակերպած սգո երթի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք` ամենայն հավանականությամբ Փաշինյանի կողմնակիցների եւ նրա մուտքը Եռաբլուր արգելելու համար պանթեոն գնացած քաղաքացիների միջեւ:
Hraparak.am-ի տեսանյութում ծեծկռտուքի մասնակիցների մեջ լրատվամիջոցները ճանաչել են նաեւ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին: Հիշեցնենք, որ մեծ թվով ազատամարտիկներ եւ զոհվածների հարազատներ էին հավաքվել Եռաբլուրում, որոնք հայտարարում էին, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր: Փաշինյանին նրանք դիմավորել էին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, նրանց եւ Փաշինյանի աջակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանները Փաշինյանի ճանապարհը բացելու համար հրմշտելով հեռացրել են ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին եւ Փաշինյանի դեմ բողոքող մյուս քաղաքացիներին:
այնքան տխուր է, որ մենք չենք կարող նույնիսկ ողբալ մեր մահացածներին նման ողբերգությունից հետո: