Կիրակի, 16 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Քահանայի և վարչապետի միջադեպը՝ լայն քննարկման առարկա. ոստիկանության, Մայր Աթոռի, ՄԻՊ-ի արձագանքը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Պարգև քահանա Զեյնալյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը չսեղմելու միջադեպը հասարակության մեջ լայն արձագանք է ստացել: Միջադեպին արձագանքել է թե ոստիկանությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը և թե Մայր Աթոռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով միջադեպին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան, ինչպես և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ունի իրավունք արտահայտելու իր քաղաքացիական կեցվածքը։ «Ցավում ենք, որ հետպատերազմյան շրջանում եկեղեցու կողմից ուղերձներն ու հորդորները մնացել են անպատասխան՝ հանգեցնելով նման ցավալի իրավիճակի, հասարակության մեջ խորացող անհանդուրժողականության և նոր պառակտումների»,- գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից էլ հերքել են այն տեղեկությունը, թե, իբր, այդ միջադեպից հետո Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի տանը խուզարկություն է իրականացվել:

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պարգև քահանա Զեյնալյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո համացանցում մի խումբ քաղաքացիներ բռնության և սպառնալիքի կոչեր սկսեցին տարածել: Մի խումբ քաղաքացիներ անգամ փակել են եկեղեցու մուտքն ու թույլ չեն տվել, որ հոգևոր այրը մուտք գործի այնտեղ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ բացարձակ անթույլատրելի համարելով նման կոչերը: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ:

Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:

Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:

Քիչ առաջ խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք»,- հայտարարության մեջ նշել է Արման Թաթոյանը: 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img