Թուրքիան Ադրբեջան Է ուղարկել զինվորական անձնակազմի 60 ներկայացուցիչների: Դեկտեմբերի 22-ին NTV հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Այժմ մեր անձնակազմից 60 մարդ գտնվում Է Ադրբեջանում: Երեք կողմերի միջեւ հրադադարի վերահսկման կենտրոնի կառուցման շուրջ բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել, մնում Է լուծել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են շինարարությանը, անձնակազմի տեղաբաշխմանը: Մեր մարդիկ կաշխատեն ռուսների հետ: Այնտեղ նրանց մնալու ժամետների մասին մենք կխոսնեք ռուսական կողմի հետ, կրկին կքննարկենք այդ թեման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է նա:
Աքարի խոսքով՝ աշխատանքները «համատեղ կղեկավարեն թուրք եւ ռուս գեներալները»: Նա պարզաբանել Է, որ զինադադարի պահպմանման հսկման գործում «ռուսասատանցիների հետ մեկտեղ զբաղված կլինեն» Թուրքիայի զիվնած ուժերի «30-ից մինչեւ 60 ներկայացուցիչներ»: «Նրանք ռուսների հետ մեկտեղ կանեն ամեն ինչ՝ հրադադարի ռեժիմի մշտականությունն ապահովելու համար»,- ասել Է Աքարը: