Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Ջոնսոնը հրաժարվել է ԵՄ-ի հետ Brexit-ի շուրջ բանակցությունները շարունակել 2021 թվականին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել Է բրիտանական Պահպանողական կուսակցությունից օրենսդիրների խնդրանքը՝ 2021 թվականին Բրյուսելի հետ շարունակելու բանակցությունները Brexit-ից հետո կողմերի ապագա հարաբերությունների առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հաղորդել Է The Guardian թերթը:

«Անցումային ժամանակաշրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ Է: Այն կավարտվի դեկտեմբերի 31-ին: Մեր որոշումը չի փոխվի»,-հրատարակությունը մեջբերում Է Ջոնսոնի ներկայացուցչի խոսքը: Նա նշել Է, որ Եվրամիության հետ բանակցություններն առաջվա պես դժվար են ընթանում:

«Մենք արդեն խոսել ենք, որ մեզ հարկավոր կլինի որեւիցե համաձայնություն վավերացնել մինչեւ հունվարի 1-ը: Կուսակցության առաջնորդը հարկավոր Է համարում խորհրդարան ստեղծել, որպեսզի օրենսդիրներին ձայնի իրավունք տա»,-հավելել Է վարչապետի ներկայացուցիչը:

Միացյալ Թագավորության վարչապետ Ջորիս Ջոնսոնը դեկտեմբերին ավելի վաղ հայտարարել Է, որ բրիտանացիները պետք Է պատրաստվեն ԵՄ-ից հավանական դուրս գալուն՝ առանց Բրյուսելի հետ Լոնդոնի հետագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագիր կնքելու:

Նա ընդգծել Է, որ «կողմերին չի հաջողվի համաձայնագիր կնքել, եթե ԵՄ-ն իր դիրքորոշման հարցում զգալի փոփոխությունների չգնա»: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դեկտեմբերին նույնպես արձանագրել Է, որ կողմերի միջեւ լուրջ տարաձայնություններ են մնում:

Անցած շաբաթ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են արտահերթ լիագումար նիստի հավաքվել դեկտեմբերի վերջին, եթե մինչեւ դեկտեմբերի 20-ը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համաձայնագիր կնքվի ապագա հարաբերությունների մասին, եւ այն քննարկվի հավանության նպատակով: Բրյուսելը եւ Լոնդոնը ձգտում են մինչեւ տարեվերջ համաձայնեցնել համաձայնագիրը, որը կարգավորում Է նրանց հետագա փոխհարաբերությունները:

2020 թվականի վերջին լրանում Է այսպես կոչված անցումային ժամանակաշրջանը, եւ այդպիսով, Մեծ Բրիտանիան 2021 թվականի հունվարի 1-ից կավարտի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Առանց նման համաձայնության, առեւտուրը Լա-Մանշի նեղուցով կիրականացվի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին համապատասխան, եւ մաքսեր կսահմանվեն ապրանքների վրա: Կարող են դժվարություններ առաջանալ նաեւ ուրիշ ոլորտներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img