Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Մի քանի տասնյակ ադրբեջանցիներ մտան տուն, ասացին՝ եթե 1 ժամ հետո տեսանք այստեղ ես, գերի ենք վերցնում. Որոտանի բնակչուհի NEWS.am

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ադրբեջանցիները մտել էին Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկն ու տանտերերից պահանջել մեկ ժամվա ընթացքում այն ազատել։

NEWS.am-ը զրուցել է տանտիրուհու՝ Մանուշակ Պետրոսյանի հետ, որը պնդեց՝ իրենց տունը գտնվում է հայկական տարածքում։

«GPS-ով, դրոններով, ռազմական բեռնատարներով՝ մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորականներ երեկ եկել են մեր տուն, ամուսինս տանը միայնակ է եղել, մտել են տուն ու ասել՝ եթե 1 ժամ հետո եկանք ու տեսանք՝ այստեղ ես, քեզ գերի ենք վերցնում։ Ռուս սահմանապահներից 3 հոգի այդ ժամանակ եկել են, ասել՝ հանգիստ հավաքի իրերդ։ Եկել են 1 ժամ հետո, տեսել են՝ իրերն ենք հանում։ Ինչ կարողացել ենք այդ 1 ժամվա մեջ հասցրել՝ հավաքել ենք»,- պատմեց Մանուշակ Պետրոսյանը։

Նա ասաց, որ իր ամուսինն ադրբեջաներենին տիրապետում է եւ կարողացել է զինվորականներին ասել՝ տունն իր սեփականությունն է. «Ամուսնուս էլ ասել են՝ եթե դուք կարողանաք ապացուցել, ապա եկեք ու ապրեք, բայց մինչեւ ապացուցելը այստեղ ոչ ոք չպետք է լինի»։

Նրա խոսքով՝ տարածքն ինքնին երբեւէ խնդրահարույց չի եղել, եղել է հայկական տարածք, ունի փաստաթղթեր.

«Անգամ մի քանի լեզվով ենք թարգմանել տվել, որ տարածքը հայկական է։ Հիմա փաստաթղթերը պատրաստ են, սակայն թույլ չեն տալիս, որ ամուսինս անգամ մոտենա նրանց։ Տարածքը Որոտան գյուղից մի փոքր դեպի Գորիս տանող ճանապարհի վրա է։ Խորհրդային տարիներին էլ որպես հայկական հող՝ բաժանել են ժողովրդին, այդ թվում՝ մեզ։ Ու հիմա հանկարծ պարզվեց, որ ադրբեջանական տարածք է։ Գուցե նրանց գրավել է տունը, որովհետեւ բավականին մեծ տարածք ունի. ոչ միայն տուն է, այլ նաեւ արագ սննդի կետ»։

Կինը պատմեց, որ իրենց 5 անդամից բաղկացած ընտանիքն ապրում է արագ սննդի կետի իրենց ընտանեկան բիզնեսով, հիմա էլ ապրում են իր հայրական տանը։

«Երեկ տեղական ինքնակառավարման մարմիններից մի քանիսը եկան, բայց իրենց ո՞վ հաշվի առավ, ոչ ոք։ Ո՞վ է երաշխավորել, որ այնտեղ ամուսնուս գերի չէին վերցնի, կամ չէին սպանի։ Ինչո՞ւ թուրքը մի սանտիմետր հետ չի գնում, իսկ մենք մեր հայկական տարածքներն են իրենց տալիս։ Եթե մենք իրոք Կառավարություն ունենք, եթե գոյություն ունի այդ Կառավարությունը, ինչո՞ւ չի աշխատում։ Ինչի՞ համար է ժողովուրդն անտեր։ Հասկանում եք՝ ես այլեւս չեմ կարող ապրել։ Ով էլ գա, ինձ երաշխիք չի կարող տալ, դիմացս թուրքն է։ Ո՞նց կարելի է, տեսնել ու լռել. թուրքը որտեղ ուզում, մտնում է, ու դրոշ է դնում, ինչ ուզում՝ անում է։

Կառավարությունը թող մի բան ասի, թող ասի՝ դուրս արի, իրենցն է։ Պարզապես հիմա պետություն չկա։ Էսօր իմ տունն է, վաղը մյուսների տներն են»,- ասաց տանտիրուհին։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img