Աշոտ Հաբեթի Ամատունի (դեկտեմբերի 23, 1923, Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ — հոկտեմբերի 9, 2018, Սիմֆերոպոլ), հայազգի գեներալ, 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմի մասնակից:
Ծնուել է 1923 թ. դեկտեմբերի 23-ին ք. Գիւմրի (Շիրակի մարզ, ՀՀ): Զօրակոչուել է ԶՈւ 1941 թ. յունուարի 1-ին Լենինականի ՔԶԿ-ի կողմից: Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել է 1941 թ. յուլիսի 16-ից: Մարտնչել է Ուքրանիայում որպէս գնդացրորդ: Մասնակցել է Ստալինկրատի ճակատամարտին, 1943 թ. յունուարի 22-ին ծանր վիրաւորուել է: Ապաքինուելուց յետոյ թանկային դասակի (135-րդ թանկային պրիկադ) հրամանատար Ա. 1944 թ. մասնակցել է Կռիվոյ Ռոգ, Վոզնեսենսկ, Օտեսա, Տիրասպոլ, Նիկոլաեւ, Մարիուպոլ, Մազուեցա, Դեմգլինա, Լիւբեն, Վարշավա, Պոզնան քաղաքների ազատագրմանը:
Հրամանատար գվ. լեյտենանտ Ա. Հ. Ամատունուն ԽՍՀՄ ԳԽՆ 1945 թ. փետրուարի 25-ի հրամանագրով շնորհուել է Խորհրդային Միութեան հերոսի կոչում, պարգեւատրուել է Լենինի շքանշանով (№ 33040) եւ «Ոսկէ աստղ» մետալով (№ 5829, ԽՄՀ գրքոյկ № 6604, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 7419, Շքանշանային գրքոյկ № 575340): Աչքի է ընկել Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի համար մղուող մարտերում, պարգեւատրուել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով:
1951 թ. աւարտել է Ի. Ստալինի անվ. Զրահատանկային եւ մեքենայացուած զօրքերի ռազմական ակադեմիան:
1984 թ. զօրացրուել է պահեստ: 1984-1995 թթ. եղել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի տնօրէն: