ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կառավարության е-gov.am կայքից։
Ըստ «Վիքիպեդիա»-ին Քյարամյանը 2013-ին, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2015-ին՝ Հայաստանի արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը, 2016-ն՝ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Քյարամյանը 2013-2014-ին աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ, 2016-ին՝ ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ, 2016-2018-ին՝ աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ, իսկ 2018 հունիսի 8-ից՝ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:
Քյարամյանը 2018 հուլիսի 10-ից զբաղեցրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետի, 2019 փետրվարի 15-ից՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի, իսկ 2019 մարտի 1-ից՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնները,:
ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ 2019 ապրիլի 10-ից 2020 մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ: Նա 2020 մայիսի 4 — մայիսի 5՝ 1 օրով նշանակվել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ, և 2020 մայիսի 5 — հունիսի 8-ը նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն։ 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը Քյարամյանը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը: