Շաբաթ, 19 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Բնակչության 90 տոկոսի համար էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում՝ 3 դրամի չափով, սակայն այս փոփոխությունը կվերաբերի միայն բնակիչ սպառողների 10 տոկոսին, բիզնեսին, որոնք սպառում են ամսական 400 կվտ/ժամից ավելի էլեկտրաէներգիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախատեսվող թանկացմանն ու դրա պատճառներին անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:

Անդրադառնալով բացասական գործոնային ազդեցություններին՝ Ուլիխանյանը մասնավորապես նշեց, որ փոխվել է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը: «2021-ի ընթացքում ատոմակայանը պետք է ավելի երկարատև կանգնի՝ շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով նորոգման աշխատանքների համար: Արդյունքում շուրջ 560 մլն կվտ/ժամ պակաս էլեկտրաէներգիա է առաքելու, քան նախատեսված էր գործող սակագնի հաշվարկում: Այդ 560 մլն կվ/ժամը փոխարինվելու է ՋԷԿ-երի արտադրանքով»,-ասաց նա:

Նաև կանխատեսվում էր, որ Արցախից 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրելու հնարավորություն կլինի, սակայն պատերազմական գործողություններից հետո դա հնարավոր չէ: «Գերակշիռ մասը, ինչքան գիտեմ, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Արդյունքում էլեկտրաէներգիան՝ թե ատոմակայանի պակաս առաքած, թե այն, որը հնարավոր էր ներկրել Արցախից, փոխարինվում են ՋԷԿ-երով, որոնք ավելի թանկ են: Եվ դա ընդհանուր համակարգի վրա բերում է բացասական ազդեցություն, խոսքը 16.5 մլրդ դրամի մասին է, ինչն էլ վերջնական սպառողի սակագնի վրա 3.4 դրամ է արժենում»,-ասաց վարչության պետը:

Իրենց ազդեցությունն են թողել նաև մի շարք այլ գործոններ: Օրինակ, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը թողնում է մոտ 4.6 մլրդ դրամի ազդեցություն: Վերջին տարում համակարգում իրականացվել են ներդրումներ, որոնք ևս պետք է փոխհատուցվեն սակագներով: Ավելանալու են նաև ծրագրերի իրականացման համար կառավարության երաշխիքով ներգրավված արտոնյալ վարկի մայր գումարների մարման, սպասարկման ծախսերը՝ ըստ վարկային պայմանագրերի: Ուլիխանյանը հիշեցրեց նաև տարվա ընթացքում իրականացված գազի սակագնի փոփոխություն մասին, որը ևս իր ազդեցությունն ունի: Նրա խոսքով՝ բացի այդ, վերջին 12 ամսվա ընթացքում արտադրության կառուցվածքի շեղումներով պայմանավորված՝  լրացուցիչ վնաս է առաջացել համակարգում, որի փոխհատուցումը ևս պետք է իրականացվի:

Անդրադառնալով դրական գործոններին՝ Ուլիխանյանը նշեց բաշխիչ ցանցում էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման մասին: «Դա գործող սակագնում 11.03 տոկոս է, ներկայում նախատեսվում է 7.5 տոկոս: Սա 8.5 մլրդ դրամի էֆեկտ է բերում: Նաև համակարգում շահագործման, պահպանման ծախսերի վերանայման արդյունքում մոտ 4.7 մլրդ դրամի ծախսերի կրճատում է տեղի ունեցել»,-ասաց նա:

Արդյունքում, այս բոլոր դրական, բացասական գործոնների արդյունքում համակարգի ընդհանուր ճեղքվածքը կազմել է 25.9 մլրդ դրամ: Դա սպառողի համար համարժեք է 1կվտ/ժամի համար 5.35 դրամի: «Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի վարկային ծրագրի մասով սակագներում նախատեսված էին գումարներ: Այս ծրագրի հետաձգմամբ պայմանավորված՝ այդ գումարները չէին ծախվել, մոտ 6.7 մլրդ դրամ կուտակված գումար կար սակագնում: Այդ 25.9 մլրդ դրամի մի մասը դրանով փոխհատուցվեց: Եվ կառավարության հետ քննարկումների ընթացքում նաև ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով ներգրաված վարկի գումարների մարման ծախսերը մասնակի պետք է վերաֆինանսավորվեն, մոտ 8.2 մլրդ դրամ էլ դա է: Արդյունքում այդ 25.9 մլրդ դրամը հնարավոր եղավ նվազեցնել այդ երկու աղբյուրի հաշվին: Ճեղքվածքը մնաց 11 մլրդ դրամ»,-ասաց Ուլիխանյանը:

Այդ 11 մլրդ դրամի փոխհատուցումը պետք է իրականացվի սպառողների համար սակագնի բարձրացմամբ, ստացվում է 1 կվտ/ժամի համար՝ 2.27 դրամ: Ուլիխանյանը պարզաբանեց՝ եթե բոլոր սպառողների համար սակագինը բարձրացվի, ապա կբարձրացվի 2.27 դրամով: Սակայն քննարկումների արդյունքում որոշվել է սակագների որոշակի տարբերակում դնել: Այսպիսով` սակագինն անփոփոխ կմնա սպառողների համար, որոնք ամիսը մինչև 400 կվտ/ժամ են սպառելու, նաև սոցիալապես անապահով սպառողների համար: «Իսկ 400 կվտ/ժամից ավելի սպառող բնակիչների և ոչ բնակիչ բաժանորդների համար թանկացումը 2.27 դրամի փոխարեն կազմում է 3 դրամ: Բնակիչների մոտ 10 տոկոսի մոտ է թանկացում լինելու, 90 տոկոսի համար սակագինը մնալու է նույնը»,-ասաց Ուլիխանյանն ու հավելեց՝ այսպիսով սակագինը կթանկանա բնակչության 10 տոկոսի, բիզնեսի համար:

Նախագիծը ներկայացվել է հանձնաժողովի քննարկմանը, նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 29-ին: Եթե այս որոշումն ընդունվի, ապա նախատեսվում է, որ նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2021թ. փետրվարի 1-ից:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img