Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը դեկտեմբերի 24-ին ավարտել են Brexit-ից հետո իրենց ապագա հարաբերությունների շուրջ համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բանակցություններն ավարտվելու մասին հաղորդել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Դաունինգ-սթրիթը:
«Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար եւ ոլորապտույտ ճանապարհ Էր, բայց մենք կարող ենք լավ գործարք ցուցադրել»,-մամուլի ասուլիսում ասել Է ֆոն դեր Լյայենը: Մեծ Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել Է, որ համաձայնության շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններն անցել են լավ եւ Մեծ Բրիտանիային կայունություն են նվիրել:
«Ես հավատում եմ, որ դա լավ գործարք Է նաեւ ամբողջ Եվրամիության համար»,-ասել Է վարչապետը: Ձեռք բերված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Է, որ կողմերը դրա վավերացում անցկացնեն: Այս հարցում եզրափակչի կետը կդնեն Մեծ Բրիտանիայի խորհրդարանը եւ Եվրախորհրդարանը: Բրիտանական խորհրդարանը դեկտեմբերի 30-ին քվեարկություն կանցկացնի Եվրամիության հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի օրինագծի շուրջ, հայտարարել Է վարչապետ Ջոնսոնը:
Ձեռք բերված համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի քվեարկության ժամանակ խոստացել Է պաշտպանել նաեւ Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը. դա դեկտեմբերի 24-ին խոստացել Է այս կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը: Գործարքի համաձայնեցված տեքստը նաեւ ներկայացվելու Է ԵՄ-ի խորհրդին, այնուհետեւ՝ Եվրոպական խորհրդարանին:
Նախքան ԵՄ-ի խորհրդի կողմից քննարկումը, տեքստերի վրա պետք Է աշխատեն Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները: Ինչ վերաբերում Է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից համաձայնագրի քննարկմանը, ապա, ԵԽ-ի նախագահ Դավիդ Սասոլիի խոսքով, այն այս տարի չի կայանա, քանի որ համաձայնագիրը ձեռք Է բերվել վերջին պահին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: