Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության ստորագրումից հետո մենք մնացել ենք մեր զբաղեցրած դիրքերում, իսկ հակառակորդն՝ իր դիրքերում: Համաձայնագրի ստորագրումից հետո հակառակորդը որեւէ ագրեսիա չի դրսեւորել, եւ թվում էր, թե ինչ-որ բանի է սպասում:
Այս մասին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացնելով տարածաշրջանում առկա իրավիճակը՝ հայտարարեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, գրում է news.am-ը։
Ընդ որում, նրա խոսքով՝ Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնման մասով համաձայնագրում ոչ մի խոսք չի եղել թշնամուն նրանց զբաղեցրած տարածքների հանձնման մասին: