Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն իր աշխատանքները կսկի հունվարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ թուրք զինվորականները գեներալի գլխավորությամբ մեկնել են Ադրբեջան, որտեղից կուղևորվեն իրենց տեղակայման վայր:
Դեկտեմբերի 1-ին ավարտվել ենԱդրբեջանի տարածքում թուրք—ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները, Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կնքվել է համաձայնագիր: