Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը այս պահի դրությամբ գերազանցում է 100–ը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությունն իրականացնող իրավաբան Սիրանուշ Սահակյանը։
«Ստուգված, նույնականացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց թվաքանակն այս պահին անհամեմատ մեծ է»,–ասաց նա։
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ընդամենը 4 գերի է տեղափոխվել Հայաստան, մինչդեռ խոսվում էր շուրջ 40–ի վերադարձի մասին, իրավապաշտպան արձագանքեց.
«Կարծում եմ իշխանությունները ձախողել են սեղմ ժամկետներում գերիների վերադարձի շուրջ բանակցությունները։ Բանակցային գործընթացում հայկական կողմը չունի հեղինակություն, նրան լուրջ չեն վերաբերվում։ Հայաստանին չի հաջողվել իր ձեռքում պահել Ադրբեջանի վրա ներազդելու որևէ լծակ, արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները չարաշահվում են ի վնաս Հայաստանի և Արցախի քաղաքացիների շահերի»։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գերիների վերադարձի ձգձգումը պայմանավորված է ՀՀ իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում