Կիրակի, 24 Սեպտեմբերի, 2023
- Գովազդ -spot_img

Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Վեհափառ Հայրապետ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում մատուցած տարեվերջյան պատարագից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ օրվա խորհրդին՝ նշելով, որ ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունն արտահայտելու համացանցում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հնչած բռնի, սպառնալի կոչերին ի պատասխան։

«Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերը և նվիրումը հանդեպ մեր Առաքելական Սուրբ եկեղեցին»,- շեշտեց նա։

Ինչպես տեղեկացրեց «Արմենպրես»-ի թղթակիցը, արձագանքելով տեսակետներին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին, Վեհափառ Հայրապետն ընդգծեց. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով, և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաև արտահայտում է իր վերաբերմունքը և տեսակետը, և որևիցե կերպ սա չպետք է այլ մեկնաբանություն ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս՝ եկեղեցի։

Պատասխանելով «Դա Աստվածահաճո՞ է» հարցին՝ նա նկատեց. «Եթե արտահայտած տեսակետն ի պաշտպանություն ազգային մեր շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, դա Աստվածահաճո է»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք համացանցում հարձակումները եկեղեցու վրա ուղղորդվա՞ծ են, Գարեգին Բ կաթողիկոսն ընդգծեց. «Չեմ կարող նման հաստատում կատարել, որովհետև չգիտեմ, թե ովքեր են և ինչ ծավալի հարձակումներ են»։  

Ինչպես հաղորդեց մեր թղթակիցը,  դեկտեմբերի 27-ին Մայր աթոռում բողոքի ակցիաներ չեն իրականացվել և որևէ միջադեպ չի գրանցվել։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերել են դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն: Այդ կոչերն ու գրառումներն ուղեկցվել են Հայ Առաքելական Եկեղեցու Հովվապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով, ատելություն պարունակող խոսքով ու անգամ բռնության կոչերով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img