Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախի Պատմամշակութային Արժէքները, Եկեղեցիները Յանձնւում Են Ազրպէյճանին. Ի՞նչ Է Լինելու Դրանց Ճակատագիրը. ԶԱՐԹՕՆՔ Կը Վաւերագրէ — Մաս 10 —

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Պատմամշակութային Վաւերագրութիւն

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից

ԶԱՐԹՕՆՔ կը վաւերագրէ շարքի վերջին համարում կ՛անդրադառնանք Տիգրանակերտի ամրոցին, որը գտնւում է Ասկերանի շրջանում։ Պատմամշակութային այս գլուխգործոցը՝ այսօր գտնւում է թշնամու ձեռքում։ 

Ասկերանի շրջանում է գտնւում Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցը, որը հիմնուել է 2008 թուականին Տիգրանակերտ հնավայրի եւ Խաչենագետի ստորին հովտի ամբողջական պատմամշակութային ու բնական համալիրի նիւթական եւ հոգեւոր արժէքներն իրենց պատմական, մշակութային եւ բնական միջավայրում պահպանելու նպատակով:

Արցախի Տիգրանակերտ քաղաքը այն 4 նոյնանուն քաղաքներից է, որոնք կառուցել է Տիգրան Մեծ արքան մ.թ.ա. 1-ին դարում:

Այդ քաղաքի մասին յիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբէոսը եւ Մովսէս Կաղանկատուացին։ Այն որպէս բնակավայր գոյութիւն է ունեցել մինչեւ ուշ միջնադար եւ գտնուել է Խաչենի իշխանութեան տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչուել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղի բնակիչները պահպանել են նաեւ «Տկռակերտ» անուանումը։ Քաղաքն աւերուել է մոնղոլական արշաւանքների ժամանակ: Հայոց արքայ Տիգրան Մեծը քաղաքը յանձնել է Մարաստանի թագաւոր Աժդահակի կին եւ իր քոյր Տիգրանուհուն, ում մեծ դժուարութեամբ էր ազատել ամուսնու հալածանքներից: Աժդահակին սպանելուց յետոյ Տիգրան Մեծը Տիգրանուհուն, բազմութեամբ եւ արքայավայել, ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը եւ հրամայում շրջակայ գաւառները դնել քրոջ ծառայութեան տակ: 

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը յայտնաբերուել է 2005-ին։ Այն գտնւում է Վանքասար անունով սարի լանջին։ Տիգրանակերտի դիմաց՝ Խաչենագետի ձախ ափին նկատուել են մէկ այլ հնավայրի հետքեր։

2006-ին սկսուել են քաղաքի պեղումները։ Արդիւնքում գտնուել եւ ուսումնասիրուել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը եւ վաղ միջնադարեան պազիլիկ եկեղեցին։

Պեղումների ամենակարեւոր գտածոներից մեկն է 2008-ին յայտնաբերուած հայերէն արձանագրութիւնը: 5-7-րդ դարերի սկաւառակի վրայ հայերէնով գրուած է. «Վաչէ՝ Աստծոյ ծառայ»: Ենթադրւում է, որ Վաչագան Բարեպաշտն է եղել: Սա ապացուցում է, որ տարածքը հայկական է: Տիգրանակերտ քաղաքի հարեւանութեամբ ուշ միջնադարեան ամրոցն է: Ուղղանկիւն ամրոցն անկիւններում ամրացուած է բարձր աշտարակներով, այն կառուցուել է պարսկական տիրապետութեան ժամանակաշրջանում: Այն կառուցելու ընթացքում օգտագործել է հարեւանութեամբ եղած պազիլիկ եկեղեցու քարերը: 2010թ.-ի վերանորոգումից յետոյ այստեղ բացուել է Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, որտեղ ցուցադրւում են պեղումների գտածոները: Պալատի բլրի ստորոտից սկիզբ է առնում Արցախի ամենաջրառատ աղբիւրը՝ Շահբուլաղը (շահի աղբիւր), որն իր անուանումը ստացել է դեռ պարսկական տիրապետութեան տակ գտնուելու ժամանակաշրջանում: Աղբիւրի մօտ պահպանուել է նաեւ հին իջեւանատան կառոյցներից մէկը:

Տիգրանակերտի անթիք ամրոցը բնակեցուած է եղել մինչեւ 14-րդ դար, եւ ամեն ինչ այնքան է տակնուվրայ արուած, որ գտնւում են միայն անթիք շինութիւնների հիմքերը։ Պեղումների դեռ առաջին տարում արշաւախմբին յաջողուել էր գտնել վաղքրիստոնէական դամբարանադաշտ: Սակայն անթիքին հասնելու համար պահանջուեց մի քանի տարի: Բայց այս դէպքում էլ վստահ չեն, որ դա գլխաւոր դամբարանադաշտն է: Այնուամենայնիւ, պեղումները ցոյց տուեցին, որ այն մ.թ.ա. 1-ին դարի մշակոյթ է պարունակում:

Տիգրանակերտը հետաքրքրում է ոչ միայն զբօսաշրջիկներին ու գիտնականներին, այլեւ տեղացիների համար շատ կարեւոր տարածք է դարձել: Խաչենագետի ներքին հովիտն ազրպէյճանցիներով է բնակեցուած եղել, եւ ազատագրումից յետոյ որոշ թուով հայ փախստականներ տեղափոխուել են այդ տարածք: 2010 թ-ի մայիսին բացուել է պեղավայրին կից թանգարանը:

Այսօր Անդրկովկասում չունենք հնագիտական յուշարձանին կից այդպիսի որակի թանգարան։

Եկեղեցի Վանքասար

Վանքասար լեռան վրայ է գտնւում 7-րդ դարում կառուցուած կենտրոնագմբէթ Վանքասարի եկեղեցին:

Վանքասարի տաճարը խաչաձեւ կենտրոնագմբէթ փոքրիկ եկեղեցիների տիպին է պատկանում: Եկեղեցու բոլոր քարերը կրում են վարպետների նշաններ, որոնց զգալի մասը՝ հայերէն: Տաճարի պատերին հայերէն արձանագրութիւններ կան, ժամանակին խաչքարեր են եղել:

Ազրպէյճանական տիրապետութեան ընթացքում խաչքարերից մէկը ազրպէյճանցիները տարել են Աղդամ, այժմ այն Ասկերանի եկեղեցու բակում է: Եկեղեցու արեւմտեան մուտքի բարավորին խաչային յօրինուածք է եղել, որը եւս ազրպէյճանցիները քերել են: Անցած դարի 70-ական թուականներին նրանք վերանորոգել են եկեղեցին՝ լիովին աղաւաղելով իրական կերպարը:

Տեղացիները պատմում են, որ 7-րդ դարի եկեղեցին ազրպէյճանցիները փորձել են մզկիթ դարձնել: Վանքասարի եկեղեցին տուժել է արցախեան ազատագրական պատերազմի ժամանակ, արկը բաւական մեծ խոռոչ է բացել, ինչը վտանգել է պատի ամրութիւնը: Արցախի թեմի ջանքերով այն փակուել է:

Վերջ շարքի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img