ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նրան ասել է այն, ինչ ասել է նաև հրապարակային ելույթներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ծառուկյանը հայտնեց Ազգային ժողովում:
«Իմ դիրքորոշումը չի փոխվել: Ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել, հանդիպել եմ: Ինչ հրապարակային ասել եմ, իրեն էլ եմ ասել: Ասել եմ, որ ստեղծված իրավիճակից միակ ելքն իր հրաժարականն է վայրկյան շուտ»,- ասաց Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը հավելեց, որ մնացած հարցերը պետք է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: