Եվրամիության ղեկավարներն ստորագրել են Մեծ Բրիտանիայի հետ առեւտրի եւ համագործակցության համաձայնագիրը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո: Փաստաթղթի ստորագրման արարողությունը կայացել Է դեկտեմբերի 30-ին Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը փաստաթուղթն ստորագրել են Եվրաիության անունից, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դա պետք Է անի Լոնդոնում Միացյալ Թագավորության անունից:
«Համաձայնագիրը, որն այսօր մենք ստորագրեցինք, բազմամսյա ինտենսիվ բանակցությունների արդյունքն Է, որոնց ընթացքում Եվրամիությունը միասնության աննախադեպ մակարդակ դրսեւորեց: Դա արդարացի եւ հավասարակշռված համաձայնագիր Է, որը լիովին պաշտպանում Է Եվրամիության հիմնարար շահերը եւ կայունություն եւ կանխատեսելիություն Է ստեղծում քաղաքացիների եւ ընկերությունների համար»,- հայտարարել Է Միշելը: Այժմ համաձայնագիրը պետք Է վավերացվի Եվրախորհրդարանի կողմից, ինչից հետո վերջնականապես կհաստատվի ԵՄ-ի խորհդրի կողմից եւ կարող Է ուժի մեջ մտնել:
Դեկտեմբերի 28-ին Եվրախորհրդարանը հայտարարել Էր Brexit-ից հետո Եվամիության եւ մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրի եւ համագործակցության համաձայնագիրը մարտ ամսին պլանային նստաշրջանում վավերացնելու մտադրության մասին՝ կոչ անելով այդ առնչությամբ երկարաձգելու համաձայնագրի ժամանակավոր կիրառման շրջանը: Եվրախորհրդրանի առջատար խմբակցությունների առաջնորդները հասկանալ են տվել, որ ոչ մի կարգի արտապլանային նստաշրջաններ չեն կազմակերպի Brexit-ի համաձայնագրի վավերացման համար:
Դեկտեմբերի 24-ին Բրյուսելը եւ Լոնդոնը փոխզիջման են հասել Brexit-ից հետո գործընկերության համաձայնագրի տեքստի շուրջը: Brexit-ի շուրջը ԵՄ-ի գլխվոր բանագնաց Միշել Բառնիեի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում Է ազատ առեւտուր առանց բաժնեմասերի եւ սակագների, միմյանց տարածքի, ծովային եւ օդային տարածության անսահմանափակ մուտք եւ ծովային պաշարներից հավասարակաշռված օգտվելու հնարավորություն: Կողմերը մտադիր են իրենց քաղաքացիների համար ապահովել միմյանց սոցիալական համակարգերից օգվելու հավասար հնարավորություն: Բրյուսելը եւ Լոնդոնը հրաժարվել են գործողությունների համակարգումից արտաքին քաղաքականության, պատժամիջոցների ռեժիմի եւ պաշտպանության ոլոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: