Հայաստանի Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին տնօրէն՝ ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ իր ֆէյսպուքի էջին վրայ կը գրէ.
Առաւօտեան թրանսփորթում հանդիպեցի մի ծանօթի, որ աշխատում է երկիրը երկիր դարձնելու ՀՀ նախարարութիւնում:
— Էս ո՞ւր ես գնում:
— Աշխատանքի:
— Ո՞նց թէ, էդ գործադուլի կոչը բանի տեղ չես դրե՞լ:
— Շատ էլ լաւ դրել եմ:
— Բա խի՞ ես գնում:
— Տանը հնարաւոր չի գործադուլ անել: Կնիկս անընդհատ գործի ա դնում, աման լուալ, զիպիլ թափել ու ամեն ինչ: Ես էլ հիմնարկում եմ գործադուլ անում:
— Հիմնարկում ո՞նց ես գործադուլ անում:
— Դէ ամբողջ օրը պարապ վեր ընկած եմ: