Երկուշաբթի, 28 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

Համահայկական հիմնադրամն արցախցի երեխաների համար կազմակերպել է ամանորյա միջոցառումների շարք

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների  համար կազմակերպել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումների շարք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամի լրատվական ծառայությունից, ծրագիրը մեկնարկել է սույն թվականի դեկտեմբերի 30-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացած առաջին ներկայացումով, որին մասնակցում էին այս պահին Երևանում և հարակից շրջաններում բնակվող արցախցի շուրջ 300 երեխա:

Տիկնիկային թատրոնի ռեժիսոր և միջոցառման համակազմակերպիչներից Սամսոն Մովսիսյանը նշել է որ շուրջ 600 երեխա կհյուրընկալվի Տիկնիկային թատրոնում, իսկ ամանորյա հրաշքը նաև մարզերի երեխաներին հասցնելու նպատակով  Հիմնադրամը կազմակերպելու է թատերախմբի ավելի քան 12 այց Հայաստանի մարզերում, տարբեր քաղաքներում ապաստանած երեխաների համար.

«Մեզ համար շատ կարևոր է, որ ցանկացած իրավիճակում փոքրիկները չկորցնեն իրենց հավատը և վստահ լինեն, որ ամանորյա  հրաշքներ լինում են: Մեր նպատակն է, որպեսզի  որքան հնարավոր է շատ երեխաներ մասնակից լինեն այս հրաշքին, այցելենք շատ մարզեր ու համայնքներ, և երեխաները, իսկապես, իրենց զգան ինչպես մեկ օր հաշքի մեջ»,- հավելել է Սամսոն Մովսիսյանը:

Նշվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոգում է ինչպես դեպի Երևան, այնպես էլ դեպի մարզեր տրանսպորտային փոխադրումը:

Միջոցառման մասնակից, Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքից Անուշ Խանյանը միջոցառմանը եկել էր ընտանիքի՝ 2-ամյա տղայի և ամուսնու հետ.

«Անչափ շնորհակալ ենք, որ այս դժվարին օրերին փորձում են մեզ շեղել մեր առօրյա  հոգսերից, և որ ամենակարևորն է ջանք չեն խնայում նմանատիպ միջոցառումներով հատկապես մեր երեխաներին ուրախացնելու, անակնկալներ մատուցելու և հրաշքին հավատալ օգնելու համար»:

Բացի ներկայացումներից՝ երեխաներին սպասվում էին նաև անակնկալներ, հյուրասիրություն, մուլտհերոսների, հեքիաթային կերպարների այց: Ներկայացումից հետո բոլոր երեխաներն անձամբ Ձմեռ պապից, Ձյունանուշից և Էլֆերից ստացան  իրենց նվերները, որոնց մասին գրել և խնդրել էին Ձմեռ պապին ուղղարկված նամակներում:

«Շատ հավանեցինք ներկայացումը, մուլտհերոսներն ուրախացրին մեզ: Ես Ձմեռ Պապիկին նամակ էի գրել և տիկնիկ խնդրել. շատ ուրախ եմ, որ երազանքս կատարվեց ու հենց Ձմեռ Պապից  ստացա իմ նվերը»,- պատմել է մարտունեցի Հովսեփյան Վիկտորյան:

Մինչև հունվարի 20-ն արցախցի,  ՀՀ և Արցախի զինծառայողների 1000-ից ավելի երեխա կմասնակցի  «Մեկ օր հրաշքի մեջ» ծրագրին: Երեխաներին ժպիտ պարգևելը տոն է բոլորի համար, քանի որ հենց այդ ժպիտն է վաղվա լուսավոր օրվա հույսը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img