Երկուշաբթի, 17 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» Ծրագրի Շրջանակներում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ հաստատուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում համակարգող յանձնախումբը՝ ատենապետութեամբ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի, օրերս արդէն ձեռնամուխ է եղել մի շարք հումանիտար ձեռնարկների իրականացմանը։

Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի միջոցով Արարատեան հայրապետական թեմի Արարատի հոգեւոր տեսչութիւնում,  Շիրակի, Գուգարքի եւ Արմաւիրի թեմերում պարէնային սննդի եւ հիգիենիկ պարագաների աջակցութիւն է ցուցաբերուել Արցախից տեղահանուած 205 ընտանիքի։ Աջակցութիւնը կը տրամադրուի առաջիկայ չորս ամիսներին եւ կ’ընդգրկի նաեւ Հայաստանում ապաստանած այս ընտանիքների կոմունալ վարձերի վճարումը։

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից կ’իրականացուի 250.000 (երկու հարիւր յիսուն հազար) ԱՄՆ դոլարի մէկ այլ ծրագիր, որի շրջանակներում հայաստանեան թեմերում եւ Արցախի թեմում հոգեւոր հովիւների կողմից նուէրներ կը բաշխուեն Արցախից տեղահանուած ընտանիքների, ինչպէս նաեւ զոհուած եւ վիրաւոր զինծառայողների, անյայտ կորած կամ գերութեան մէջ գտնուող անձանց ընտանիքների 18 000 երեխայի։

Ծրագրին օժանդակելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխարհասփիւռ թեմերից ստացուել են մի շարք նուիրատուութիւններ։

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմից փոխանցուել է 7․350․000 (եօթ միլիոն երեք հարիւր յիսուն հազար) ռուբլի գումար, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմից՝ 50․000 (յիսուն հազար) ԱՄՆ դոլար, ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմից՝ 52․750 (յիսուն երկու հազար եօթ հարիւր յիսուն) ԱՄՆ դոլար, Գանատայի հայոց թեմից՝ 50․000 (յիսուն հազար) ԱՄՆ դոլար, Աւստրալիայի եւ Նոր Զելանտայի հայոց թեմից՝ 33․000 (երեսուն երեք հազար) ԱՄՆ դոլար եւ Գերմանիայի հայոց թեմից՝ 15․000 (տասնհինգ հազար) եւրօ գումար։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img