ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով․
«Սիրելի՛ հայրենակիցներ,Երեսուն տարի առաջ պետականությունը վերականգնելը մեզ համար երազանք էր:Գալիք տարի նշելու ենք Հայաստանի անկախության 30-ամյակը: Դա պետք է կարողանանք անել արժանապատվորեն ու գլուխներս բարձր:Ամուր պահենք մեր ինքնիշխանությունը, պետականությունը, ազգային և հոգևոր արժեքները։Առաջին հերթին ինքնե՛րս պետք է մեր տունը կարգի բերենք:Մեր ապագան՝ մեր ձեռքերում է։ Այսուհետ իրավունք չունենք ապրել իրականությունից կտրված, ֆեյսբուքյան, վիրտուալ, անիրական կյանքում։Այսօր անհրաժեշտ է՝Մեր բոլոր ջանքերը նպատակաուղղել իրական խնդիրների լուծմանըփոխել մտածելակերպը,Նորովի ձևավորել մեր ազգային ու պետական հայեցակարգը,վերարժևորել մեզ և մեր ունեցածը,Վերակառուցել պետական կառավարումը, տնտեսությունը,բանակը, դիվանագիտությունը, և իհարկե, կրթությունը, գիտությունը:Եվ այս ամենը՝Հանուն ուժեղ և անվտանգ Հայաստան ունենալու,հանուն Արցախի,Հանուն Հայրենիքի հանդեպ Սփյուռքի հավատի ու վստահության ամրապնդման:Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակներ ու ցավալի պարտություններ: Մեր գոյությունը ինքնին հաղթանակի ապացույց է և հաղթանակի պատմություն:Ու ես վստահ եմ` հայերը, Հայաստանը դեռ կտոնեն նոր հաղթանակներ:Թող 2021 թվականը համախմբի մեզ և ամուր պահի մեր համերաշխությունը, հույսը, հավատը և սերը:Խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանին, Արցախին, Սփյուռքին ու մեր ողջ ժողովրդին:Աստված պահապան բոլորիս:Շնորհավոր Ամանոր»: