Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչներին ադրբեջանցիներն ասել են, որ մինչեւ հունվարի 5-ը պետք է հեռանան այն տներից, որոնք սահմանազատումից հետո անցնում են Ադրբեջանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:
«Հիմա ես իմ բալկոնում նստած եմ, նրանք էլ վրանը տնիցս ներքեւ խփել են, խոսակցությունների ժամանակ էլ ասացին՝ ամսի 5-ին պետք է այդ 12 տանը ոչ մեկ չլինի ապրող, անասուններն էլ իրավունք չունեն անցնել այդ կողմ, ասացին՝ մեր սահմանապահները գիտեն, ոնց անեն, որ էլ անասուն չանցնի, եթե մի անգամ անցավ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ արդեն գյուղացիները սկսում են հավաքել իրերը, ազատել տները:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում