Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը Ամանորի Առիթով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Սիրելի զաւակներ Մեր ի Հայաստան, Արցախ եւ ի սփիւռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրոյ Մեր ողջոյնը, աղօթքն ու օրհնութիւնն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկոյ:

Հնի եւ նորի սահմանագծին, երբ մեր հայեացքն ուղղւում է դէպի ապագայ, ծանր հոգով նաեւ վերյիշում ենք չարաղէտ 2020 թուականը եւ սգում մեր հազարաւոր զաւակների եւ Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը։ Անցնող տարում համավարակի եւ պատերազմի արհաւիրքները կորստեան ցաւ ու մահուան վիշտ տարածեցին հայրենական մեր կեանքում։ Մեր հոգիները ալեկոծեցին նաեւ Սիրիայում չընդհատուող պատերազմի ծանր հետեւանքները եւ աղետալի դէպքերը Լիբանանում։ Հայաստան եւ Արցախ մեր երկրի առջեւ ծառացած քաղաքական, տնտեսական եւ սոցիալական մարտահրաւէրները, հայրենիքի սահմաններին անկայուն խաղաղութիւնը, ապագայի անորոշութիւնը, արդարեւ, տկարացրել են մեր ժողովրդի զաւակների լաւատեսութեան ոգին։ Յուսախաբ ենք, այո՛, բայց Աստծուն ապաւինած՝ լի ենք հաւատով, որ պիտի յաղթահարենք դժուարին այս ճգնաժամը:

«Դու չես լքի նրանց, ովքեր փնտռում են Քեզ, Տէր» (Սաղմ. Թ 11)։ Սաղմոսերգուի այս խօսքերը հոգում ծրարած՝ մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում իր յուսավառ հայեացքը ուղղել է դէպի գալիքը։ Հայոց անկախ պետականութեան նուիրական տեսիլքն ու անհատնում ձգտումն իր սրտում ազգս հայոց զօրութիւնն է ունեցել յառնելու ամենածանր փորձութիւններից, անգամ հայրենազրկումի եւ ցեղասպանութեան արհաւիրքներից, եւ այսօր էլ, հաւատում ենք, ներուժն ունի վերակազմակերպելու իր կեանքը, զօրացնելու հայրենի պետութիւնը։ Հայրենաշինութեան սրբազան առաքելութիւնը յաջողութեամբ պիտի պսակուի միայն մեր ժողովրդի կարող ու առողջ բոլոր ուժերի համերաշխ մասնակցութեամբ եւ միաբան ոգով։ «Միաբանութիւնը,- ինչպէս գրում է Մեծն Եղիշէ վարդապետը,- բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»։

Սիրելիներ, Հայրապետիս յորդորն ու պատգամն է՝ ստեղծուած լրջագոյն իրադրութեան առջեւ զօրանալ հաւատով եւ ամրապնդել վճռականութիւնը, որպէսզի ամենայն յանձնառութեամբ կառուցենք եւ սերունդներին աւանդենք հզօր, բարօր եւ անվտանգ հայրենիք։ Աստծոյ Խօսքին ու քրիստոնէական արժէքներին հաւատարիմ՝ հոգ տանենք միմեանց եւ ջերմագին սիրով առ բազմաչարչար մեր հայրենիքը, մեր ջանքերն ու ուժերը մէկտեղենք ի նպաստ ազգային ու հայրենական մեր կեանքի նորոգութեան ու պայծառութեան։ Մեր հայրենիքը հզօրացնելու, մեր պետականութիւնը վտանգներից զերծ պահելու, մեր սահմանները խաղաղ ու ապահով դարձնելու եւ համայն մեր ժողովրդի կեանքը շենացնելու պատասխանատուութիւնն ամէնքինս է: Այս գիտակցութեամբ հայրենիքի նոր օրը խարսխենք եղբայրսիրութեան, արդարութեան եւ օրինայարգութեան վրայ։

Նոր տարուայ սեմին միասնաբար հայցենք, որ Տիրոջ Սուրբ Ծննդեան շնորհները «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» աւետիսով տարածուեն մեր հայրենի եզերքներում: Աղօթենք ու երախտագէտ սրտով յիշենք մեր նահատակներին, շուտափոյթ վերադարձ մաղթենք գերեվարուածներին, ապաքինութիւն՝ վիրաւոր մեր զաւակներին եւ խնդրենք Աստծոյ զօրակցութիւնն ու օրհնութիւնը նրանց, մեր հերոսների ընտանիքներին եւ համայն մեր ժողովրդին: Աղօթենք հայրենեաց պաշտպանութեան դիրքերում գտնուող մեր բանակի քաջարի զօրականների եւ բոլոր նրանց համար, ովքեր տարեմուտը դիմաւորում են ծառայութեան մէջ: Աղօթքով յիշենք եւ համավարակից մահացած մեր ժողովրդի զաւակներին:

Ամենագութ Աստուած, բարերար Քո կամքով եւ ամենառատ ողորմութեամբ թող 2021 թուականը լինի խաղաղութեան, ազգաշէն ու հայրենանպաստ իրագործումների տարի եւ մխիթարութիւն բերի մեր սրտերին, զօրութիւն եւ յաղթութիւն՝ հայոց կեանքին:

Աստուած պահապան մեր հայրենիքին եւ ժողովրդին:

Բարի, օրհնեալ տարի։

ԳԱՐԵԳԻՆ Բ.

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

1 Յունուար 2021

Մայր Աթոռ, Էջմիածին

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img