Կիրակի, 24 Սեպտեմբերի, 2023
- Գովազդ -spot_img

Շուռնուխում իր տնից դուրս է եկել 12 ընտանիք, 11 տուն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, բոլորին կտրվի փոխհատուցում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող 12 տներից 11-ն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով 12-րդ տնից ընտանիքը ևս դուրս է եկել: 12 ընտանիքից 9-ն այս պահին տեղավորվել է հենց Շուռնուխում, բոլորին կտրվի փոխհատուցում:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Շուռնուխում ստեղծված իրավիճակը պարզաբանեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«11+1 տուն. 11-ն անցել է իրենց, մյուսն էլ ստիպված, շատ մոտ գտնվելով, դուրս է եկել: Այսպիսով փաստացի 12 ընտանիք դուրս է եկել իր տներից: Այդ տները գտնվում են միջպետական Մ2 ավտոմայրուղու արևելյան կամ ներքևի հատվածում»,-ասաց Բաբայանը:

12 տներից դուրս եկածներից մեկը տարեց կին է, այժմ նա տեղափոխվել է Կապան՝ իր աղջկա տուն, մինչև կլուծվի հարցը: Երկու ընտանիք տեղափոխվել է Գորիս՝ իրենց հարազատների տուն: Փոխմարզպետի խոսքով՝ մնացած ընտանիքները տեղավորվել են Շուռնուխում դատարկ տներում: «Երեկ մարզպետի հետ քննարկմանը նրանք խնդրեցին երկու ժամանակավոր տնակ:  Մարզպետն իրենց տրամադրեց այդ երկու տնակները: Եվ այս պահին այդ 12 ընտանիքից 9-ը տեղակայվել է գյուղում»,-ասաց Բաբայանը:

Նրա վստահեցմամբ՝ պետությունն այդ ընտանիքներին միանշանակ փոխահատուցում տրամադրելու է: Այս փուլում քննարկվում է, որ հենց Շուռնուխում նոր բնակարաններ կառուցվեն և տրամադրվեն այդ բնակիչներին: «Բայց դա պետք է լինի իրենց հետ համատեղ քննարկման արդյունքում»,-նշեց Բաբայանը:

Շուռնուխ գյուղում ընդհանուր առմամբ կա 45 ընտանիք: Այսպիսով նրանցից երկուսն այս պահին Գորիսում է, մեկը՝ Կապանում: Փոխմարզպետի խոսքով՝  բոլոր միջոցները ձեռնարկում են, որ նրանք էլ շատ արագ վերադառնան գյուղ, կարծում է, որ շատ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի: «Ամեն ինչ պետք է անենք, որ բնակիչները Շուռնուխում իրենց անվտանգ զգան»,-նշեց Բաբայանը:

Նա նաև վստահեցրեց, որ Շուռնուխի տարածքից արոտավայր, խոտհարք կամ վարելահող չի անցնում հակառակորդին: «Բայց քանի որ շուռնուխցիների մի մասն իրենց խոտհարքը կազմակերպում էր Կուբաթլուի տարածքում, այդ առումով բնակիչները խնդիր ունենալու են»,- ասաց Բաբայանն ու հավելեց, որ հակառակորդի հսկողության տակ անցած տների տնամերձերի մասով ևս փոխհատուցում կտրվի: 

Փոխմարզապետը վստահեցրեց, որ դպրոցի հետ կապված խնդիր ևս չկա: «Համացանցում  նյութ, նկարներ էին տարածվում՝ գրադարանի հետ կապված: Ուզում եմ տեղեկացնել, որ բոլոր գրքերը տեղափոխվել են, թշնամուն ոչ մի գիրք չի մնացել:  Կար կադր, որում թափված գրքեր էին. գրքերը տեղափոխելու ընթացքում ընդամենը միջադեպ է եղել, գրապահարան է շրջվել, գրքեր են թափվել: Եվ ինչ-որ մեկը պարզապես շտապել է ֆիքսել այդ կադրը և այդպես ներկայացրել»,-ասաց նա:

Անդրադառնալով անվտանգությանը՝ փոխմարզպետը պարզաբանեց՝ մայրուղու՝ ադրբեջանական հսկողության տակ անցած հատվածում՝  ճանապարհի ներքևի հատվածում ադրբեջանցիները տեղադրել են վրան և տեղակայվել: «Մայրուղու վերևի հատվածում տեղակայվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը: Մայրուղու վրա տեղակայվել են ռուս սահմանապահ զորքերը: Կարծում եմ՝ այդ հատվածում մայրուղին լիարժեք անվտանգ է, քանի որ վերահսկսվում է և մեր ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից և ռուս սահմանապահների կողմից»,-ասաց նա:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img