Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում հունվարի 5-ից վերսկսվում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։