Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հարությունյանն ընտանիքի հետ պատարագին ներկա է գտնվել Գանձասարի վանական համալիրում:
«Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընտանիքի անդամների հետ միասին, այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում մատուցված պատարագին»,- ասված է հաղորդագրությունում:
Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատարագին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Մայր տաճարում: