ԱՄՆ-ում հունվարի 6-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող հարյուրավոր մարդիկ ներխուժել էին Կապիտոլիումի շենք՝ ավերածություններ անելով և խախտելով կարգուկանոնը: Այս մասին գրելով՝ BBC News-ը ֆոտոշարք է ներկայացրել՝ ցույց տալով, թե ինչ իրավիճակ էր ստեղծվել Կոնգրեսում:
Նրանք պահանջում էին դադարեցնել խորհրդակցությունները Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Կոնգրեսը հավաքվել էր՝ հաստատելու դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Կոնգրեսն, այնուամենայնիվ հաստատել է Բայդենի թեկնածությունը, որից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: