Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախում նոր շենքեր են կառուցվում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախում սկսվել է պատերազմի հետևանքով վնասված ընդհանուր առմամբ մոտ 453 բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքը, որից ավելի քան 250-ն ավարտված է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարար Ազատ Համբարձումյանը:

«Վերականգնման շինաշխատանքներն ընթանում են երկու փուլով: Առաջին փուլում  վերանորոգվել են բնակելի տների տանիքները,  տեղադրվել՝  դռներ ու  պատուհաններ, ստեղծվել են ջեռուցման պայմաններ: Այս տարվա  հունվարից կատարվելու են ներքին հարդարման աշխատանքներ՝  վերջնական ավարտելով այդ բնակարանների վերականգնումը: Պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնումը շարունակվում է ըստ հերթացուցակների՝ առաջնահերթությունը տրվում է զոհվածների ու անհայտ կորածների ընտանիքներին»,- մանրամասնեց Համբարձումյանը:

Ըստ փոխնախարարի՝  մասնավորապես Ստեփանակերտում պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությունը ստացել է ավելի քան 3680 դիմում, որից  ուսումնասիրված է մոտ 1500-ը: Վերականգնման աշխատանքներ են սկսվել  329 օբյեկտում, որից շինաշխատանքներն առաջին փուլով ավարտված են   211-ում, իսկ 118-ում՝ ընթացքում են:

«Մարտակերտի շրջանում ընդհանուր առմամբ վնասվել է 370 օբյեկտ, որից   320-ը Մարտակերտում, մյուսները գյուղական բնակավայրերում:  Առանձնապես տուժել են Աղաբեկալինջ, Մաղավուզ, Հոռաթաղ, Մեծ շեն գյուղերը:  Մարտակերտի շրջանում արդեն ուսումնասիրվել է  պատերազմի հետևանքով վնասված 62 օբյեկտ: Այնուհետև սկսվել է 32-ի վերականգնումը,  14-ն ավարտված է: Շուրջ 1300 տուն է վնասվել Մարտունու շրջանում:  Մասնավորապես շրջկենտրոն Մարտունիում պատերազմի հետևանքով վնասված 850 տնից, ուսումնասիրվել և գրանցվել է վերականգնման ենթակա մոտ 170 տուն: Վերականգնման աշխատանքները մեկնարկել են 64-ում, որից 12-ն ավարտվել է, իսկ 52-ն ընթացքում է:

Մարտունու գյուղերից հիմնականում տուժել են Թաղավարդը, Կարմիր շուկան, Սոսը, Հերհերը և Բերդաշենը:

Պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանում մեծամասամբ տուժել են  Շոշ և Սզնեք համայնքները: Շրջանում գրանցվել է արձանագրվել է 170 դիմում, որից հետո 28 վնասված տան վերանորոգման աշխատանքները սկսվել են: Դրանցից 14-ում առաջին փուլով նախատեսված վերականգնումն ավարտված է»,-տեղեկացրեց քաղաքաշինության փոխնախարարը: Նրա խոսքով, ընթանում են նաև բնակարանաշինական աշխատանքներ: Մասնավորապես՝ Ստեփանակերտի կաթնամթերքի կոմբինատի հարևանությամբ շարունակվում է 90 բնակարան ունեցող շենքի շինարարությունը, «Արցախ» թաղամասում կառուցվում է 9 բնակարան, իսկ   6-րդ մանկապարտեզի վերափոխման արդյունքում՝   նախատեսվում է այս տարվա մայիսին շահագործման հանձնել 30 նոր բնակարան:

«Մշակման փուլում են նաև բնակարանաշինական այլ ծրագրեր՝  Ստեփանակերտում և շրջաններում: Ֆինանսավորումն արդեն հաստատված է, որը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից»,-հավելեց Համբարձումյանը: 

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img