Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը կորոնավիրուսի դեպքերի մեծ թվի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:
Լոնդոնում հիվանդանոցները պայքարում են հիվանդների մեծ հոսքի մեջ:
Քաղաքապետը նման որոշում է կայացրել մայրաքաղաքի Ազգային առողջապահական ծառայության, տեղական իշխանությունների, Անգլիայի հանրային առողջության և շտապ օգնության ծառայությունների հետ քննարկումներից հետո:
Միացյալ Թագավորությունում ընդհանուր առմամբ գրանցվել է կորանավիրուսի 2 մլն 957 հազար 472 դեպք, որից մահացել է 79 հազար 833 մարդ, առողջացել է 1 մլն 364 հազար 821-ը: