ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ տղամարդը, որը լուսանկարվել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասեղանին ոտքերը դրած, ձերբակալվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:
Տղամարդը Դոնալդ Թրամփի աջակիցների շարքում է եղել, որոնք ներխուժել էին Կապիտոլիումի շենք:
Դաշնային դատախազները հայտնել են, որ Արկանզաս նահանգի Գրավետ քաղաքից 60-ամյա Ռիչարդ Բարնեթը բերման է ենթարկվել՝ Դերիք Էվանսի հետ միասին:
Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: