Կիրակի, 25 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Մշակութային Արձագանգ. Հայաստանի Եւ Իտալիայի Միջեւ Պատմութիւնը. Երկու Հսկայ Քաղաքակրթութիւնները՝ Մէկ Ելեկտրոնային Գրքում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԹԱԼԱԼ ԽՐԱՅՍ

Հայաստանի Հանրապետութեան եւ Իտալիայի Հանրապետութեան միջեւ հազարամեայ իւրօրինակ յարաբերութիւնները շարունակուում են նոր դրսեւորումներով: Յունուարի 4-ին Հռոմում ներկայացուել է թուային գիրք-քաթալոկ՝ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ վերջին երկու տարիների մշակութային կապերի մասին: Նախաձեռնութիւնը Իտալիայում ՀՀ դեսպանութեանն է: Թուային քաթալոկի ստեղծմանն աջակցել են նաեւ «Դանթե Ալիգիերի» ընկերակցութեան երեւանեան կոմիտէն եւ իտալական Բարի քաղաքում գործող «Հրանտ Նազարեանց» կրթական կենտրոնը:

 «Ապագայ-անցեալ» անուանումով թուային գիրքն ունի 400 գունաւոր էջ, երկլեզու՝ հայերէն եւ իտալերէն նկարազարդումներն ու թեքսթերն այն իրադարձութիւնների մասին են, որոնք տեղի են ունեցել երկու երկրներում: Քաթալոկում բաւական մեծ տեղ է յատկացուած Իտալիայի նախագահ Սերջօ Մատարելայի՝ 2018 թուականին Հայաստան կատարած պետական այցին: Իտալիայի Հանրաապետութեան նախագահի առաջին այցը համընկել էր Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամյակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի իրադարձութիւններին:

Գիրք-քաթալոկի հենց առաջին էջերից առանձնանում են հայերի եւ իտալացիների միջեւ խոր եւ ակնյայտ փոխյարաբերութիւնները: «Խիտ, բեղնաւոր անցեալը՝ ճանապարհորդութիւնների անջնջելի հետքերով, միաւորել են երկու ժողովուրդներին հին ժամանակներից. պատմութիւն, որը սկսւում է հենց Հռոմի կենտրոնում գտնուող Մարկոս Ավրելիոսի սիւնից: Մեզ՝ իտալացիներիս ու հայերիս, միաւորող երեւոյթների ցանկը երկար է: Լիգուրիայից մինչեւ Սիցիլիա, Վենետիկից, Ֆրիուլիից մինչեւ Ապուլիա, հայերը թողել են իւրայատուկ հետքեր»-, նկատում է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցօ Տել Մոնաքոն: Դեսպանը յաւելում է, որ հայերի ու իտալացիների յարաբերութիւններն անցեալում չեն մնացել: Իտալիայում հայկական ներկայութիւնը նորանոր էջեր է բացում, որը հանդուրժողականութեան, ինթեկրման, յամառութեան եւ աշխատասիրութեան օրինակ է: «Այն նպաստում է մեր ժողովրդի քաղաքացիական եւ սոցիալական առաջընթացին: Զուգահեռաբար, իտալական ներկայութիւնը դրոշմուած է Հայաստանում, ինչը խանդով ու խնամքով պահպանւում է եւ արժեւորւում Երեւանի թանգարաններում, ինչը ներկայացւում է արուեստի մէջ, ներծծուած՝ գիտութեամբ, եւ այսօր, ինչպէս երբեք, պահպանւում է իւրաքանչիւր հայի սրտում»-,եզրափակում է դեսպան Մոնաքոն:

Նախորդ յօդուածըՏեսակէտ. Շնորհակալ եմ Յարգելի 2020
Յաջորդ յօդուածըԳՈՅԺ

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img