Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ չի լուծվել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Մոսկվայում կայառացած եռակողմ հանդիպման ավարտին նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք սրտի, այս հակամարտությունը դեռևս կարգավորված չէ: Իհարկե, մեզ հաջողվել է ապահովել հրադադարը, սակայն դեռ շատ հարցեր կան, որոնք մենք պետք է լուծենք: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն է»,- ասել է Փաշինյանը:
Վերջինս հավելել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես՝ ստատուս-քվոյի որոշման հարցով:r