Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան և Իրան»,- ասել է Ալիևը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է նաև, որ Նախիջանի Ինքնավար Հանրապետության տարածքով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա: