Կիրակի, 25 Սեպտեմբերի, 2022
- Գովազդ -spot_img

Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվել է Մասյացոտնի թեմը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայրապետական սրբատառ կոնդակով հունվարի 11-ին Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվել է Մասյացոտնի թեմը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է.«ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Արարատի մարզի հաւատաւոր Մեր սիրելի զաւակներիդ։Գոհութիւն ենք մատուցում Ամենակալն Աստծուն, որ մարզում բարօր ու կազմակերպուած ընթացք ունեն գործող ծուխերը, եկեղեցական հաստատութիւնները, անկախութեան տարիներին կառուցուել են նոր եկեղեցիներ, վերանորոգուել հին աղօթավայրեր՝ ապահովելով հոգևոր-եկեղեցական կեանքի առաջընթացը։ Մեր գնահատանքն ենք բերում Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանին՝ իր առաջնորդական փոխանորդութեան ընթացքում մարզի հաւատաւոր հայորդիների հոգևոր խնամքի, եկեղեցականների ծառայութեան արդիւնաւէտ կազմակերպման, այս տարածքում հոգևոր-եկեղեցական կեանքի բարեզարդման գործում ներդրած ջանքերի համար։Հաւատաւոր հայորդիների հոգևոր կարիքների բաւարարման և հոգևոր-եկեղեցական կեանքի զօրացման համար եկեղեցական մեր անդաստանում միշտ վերակազմակերպուել են թեմերը և հիմնադրուել նոր թեմեր։ Այսօր Հայրապետական այսու կոնդակով Արարատեան Հայրապետական թեմից առանձնացնելով Արարատի մարզը և մարզի ծուխերը միաւորելով՝ հաստատում ենք Մասեացոտնի թեմը՝ Արտաշատ առաջնորդանիստ քաղաքով ու կենտրոնով։ Թեմի առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Մասեացոտն նորաստեղծ թեմի հոգևոր դասին, եկեղեցական վարչութեանց պատուարժան անդամներին, մաղթում եկեղեցաշէն ու ազգաշահ գործոց ձեռքբերումներ: Վստահ ենք, որ Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակները նոր քաջալերութեամբ ու կորովով պիտի զօրակից դառնան թեմակալ առաջնորդին, շարունակեն սատար լինել հոգևորականաց ծառայութեանը՝ ի խնդիր թեմի շինութեան, հոգևոր-եկեղեցական կեանքի բարեզարդման։Աղoթում ենք, որ Բարերարն Աստուած միշտ շէն ու բարգաւաճ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին իր թեմական կառոյցներով` յարանորոգ յաջողութիւններ շնորհելով մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներին։ Թող Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջի ներքոյ միշտ պայծառ ու անսասան մնայ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:«Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Յովհ. 3):Օրհնութեամբ`ԳԱՐԵԳԻՆ ԲԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑՏուաւ Կոնդակս ի 11 Յունուարիյամի Տեառն 2021 և ի թուին հայոց ՌՆՀի Մայրավանս Սրբոյ Էջմիածնիընդ համարաւ 1113»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img