Ռազմագերիների փոխանակման շուրջ տարվող աշխատանքները կշարունակվեն, այս հարցը դեռ չի կարգավորվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք սրտի, մեզ այսօր չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն և ցավոտ հարցն է… Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Մենք կարծում ենք, որ մեր համատեղ հայտարարության ութերորդ կետը, ցավոք սրտի ամբողջությամբ իրականացված չէ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի կարճ ժամանակամիջոցում որոշակի լուծում գտնել»,- ասել է Փաշինյանը՝ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ավարտին: