86 տարեկան հասակում կարճատեւ հիվանդությունից հետո մահացել Է բրիտանացի միլիարդատեր եւ Telegraph Media Group մեդիահոլդինգի սեփականատեր Դեւիդ Բերքլին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին այդ մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը:
Դեւիդ Բերքլին իր երկվորյակ եղբայր Ֆրեդերիկի հետ 1960-ական թվականների սկզբին զբաղվել Է շենքեր նորոգելով, դրանք գնելով եւ վարձակալության տալով: Հետագայում նրանք կարողություն են ստեղծել հյուրանոցային գործարարության եւ մանրածախ առեւտրի բագավառում: 2004 թվականին նրանց բիզնես-կայսրությունն ընդլանվել Է Telegraph Media Group-ի ձեռքբերման հաշվին, որի մեջ են մտնում The Daily Telegraph եւ The Sunday Telegraph թերթերը, ինչպես նաեւ The Spectator հասարական-քաղաքական հանդեսը:
The Daily Telegraph-ը հիմնվել Է 1855 թվականին: Թերթը հայտնի Է Պահպանողական կուսակցության նկատմամբ իր լոյալ վերաբերմունքով: Այն ձեռք բերելուց հետո Բերքլին հնարավոր Է համարել, որ թերթը կարող Է ազտվել պահպանողականների ձայնափողի վարկից, սակայն դա տեղի չի ունեցել: Daily Telegraph-ը շարունակել Է նվիրված լինել պահպանողական ուղեգծին: 2019 թվականին Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրությունների ժամանակ այն պաշտպանել Է Բորիս Ջոնսոնի թեկնածմությունը, որն ավելի վաղ եղել նրա հաստիքային թղթակիցը Եվրամիությունում, խմբագիրը եւ կոլումնիստը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: