ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է Լինդեն՝ նշելով Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի շուրջ առկա ճգնաժամները: