Կիրակի, 23 Հունիսի, 2024
- Գովազդ -spot_img

Դպրաց Եւ Սարկաւագաց Ձեռնադրութիւն Արեւմտեան Թեմում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Յունուարի 10-ին Արեւմտեան թեմի Առաջնորդանիստ Ս. Ղեւոնդեանց Մայր Տաճարում տօնական արարողութիւն էր։ Թեմի Բարեխնամ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի ձեռամբ կատարուեց դպրութեան եւ սարկաւագութեան ձեռնադրութիւն։

Յընթացս Ս. Պատարագի, ձեռամբ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի դպրութեան աստիճաններ ստացան երեք սաներ՝ Ռաֆայէլ Պետրոսեանը, Արշակ Տէր Յովհաննիսեանը, Վահագն Շահբազեանը, և սարկաւագութեան աստիճանի արժանացան Բարշ. Նարեկ Սարկաւագ Ղուկասեանը եւ Բարշ. Ասպետ Համամջեանը։

Շնորհաւորելով նոր ձեռնադրուած դպիրներին ու սարկաւագներին՝ Յովնան Արքեպիսկոպոսն իր խօսքում ասաց. «Այսօր ներկայ եղանք երեք դպիրներու և երկու շնորհալի երիտասարդներու ձեռնադրութեանը որոնք մանկութենէ իրենց ծառայութիւնը քայլ առ քայլ առաջնորդած են դէպի Աստուած, դէպի ժողովրդին ծառայութիւն։ Դա կը պարտաւորեցնէ Ձեզ մնալ խոնարհ Ձեր կեանքի մէջ և ծառայութեամբ իմաստ տալու Ձեր կեանքը։ Այս պահուն սրտանց կը շնորհաւորեմ Ձեզ եւ Ձեր ծնողները, թող Աստուած իր շնորհները առատօրէն բաշխէ Ձեր վրայ, որպէսզի Ձեր ծառայութեամբ ուրախացնենք մեզ բոլորս»։

Յաւարտ պէտք է նշենք, որ սարկաւագը մեր եկեղեցու նուիրապետական աստիճաններից է։ Սարկաւագը եկեղեցու և սուրբ Սեղանի գլխաւոր սպասաւորն ու ձեռնադրուած պաշտօնեան է, որի հիմնական պարտականութիւններն են՝ խնկարկել, պատարագին Աւետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղօթքի առաջնորդել։ Սարկաւագը եկեղեցում շապիկի վրայից իր ձախ ուսից ուրար է կախում, որը ծառայութեան և լուծի խորհրդանշանն է:

Արեւմտեան թեմի բոլոր եկեղեցիներում այսօր բարեխղճութեամբ ծառայում են աւելի քան երեք հարիւր սարկաւագներ և հարիւրաւոր դպիրներ, որոնց ընթացքը եւ կանոնաւոր սպասաւորութիւնը յատկապէս կարեւորում է Թեմի Առաջնորդ Սրբազանը։ Դրան է միտուած նաեւ վերջին շրջանում Սարկաւագաց խորհրդի ստեղծումը Արեւմտեան թեմում, որի մասին յառաջիկայում առանձին անդրադարձ կ’ունենաք։

Դիւան Առաջնորդարանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img