ԼՂ զբաղվածության, սոցիալական և միգրացիայի հարցերով նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ հակամարտության սրման ավարտից հետո տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:
«Պատերազմից հետո մենք ունենք հումանիտար ճգնաժամ, և սոցիալական խնդիրները շատ սուր են դարձել: Մենք լուծում ենք առաջացող խնդրահարույց հարցերը`ինչպես մեր սեփական, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների միջոցներով, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի խաղաղապահների օգնությամբ»,-ասել է Թանդիլյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:
Նա պարազաբանել է, որ փախստականների բնակարանային ապահովման խնդիրն այժմ սուր է, բայց տարածաշրջանում արդեն սկսվել է նրանց վերաբնակեցման ծրագիրը:
«Մենք արդեն սկսել ենք խնդրահարույց հարցեր լուծել, և կարող ենք խոսել նաև երկարաժամկետ ծրագրերի մասին»,-ասել է Թանդիլյանը:
Նա ընդգծել է, որ այժմ սուր է նաև անվտանգության հարցը: Նախարարը հիշեցրել է, որ չորեքշաբթի օրը շփման գծում վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող: