Ռուսաստանն սկսում Է Բաց երկնքի պայմանագրից (ԲԵՊ) դուրս գալու ներքին պետական ընթացակարգերը: Այդ մասին ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության՝ հունվարի 15-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նոր պայմաններում Պայմանագրի գործառումը շարունակելու համար արգելքների վերացման գործում առաջընթացի բացակայության պատճառով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լիազորված Է հայտարարելու ԲԵՊ-ից ՌԴ-ի դուրս գալու պետական ներքին ընթացակարգեր սկսելու մասին,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:- Դրանք ավարտվելուց հետո համապատասխան ծանուցումը կուղարկվի պայմանագրապահներին»:
ԱՄՆ-ի դուրս գալը պայմանագրից լուրջ վնաս հասցրեց դրան՝ խախտելով մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը եւ խարխլելով ԲԵՊ-ի՝ որպես վստահության եւ անվտանգության ամրապանդման միջոցի դերը, նշված Է հայտարարության մեջ: Սմոլենսկայա հրապարակում ընդգծել են, որ Մոսկվան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո առաջադրել Է դրա կենսունակության պահպանման «կոնկրետ», ԲԵԿ-ի «հիմնարար դրույթներին համապատասխանող» առաջարկություններ: «Ցավով արձանագրում ենք, որ դրանք հավանության չարժանացան ԱՄՆ-ի դաշնակիցների կողմց»,- նշել են ԱԳՆ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: