Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանցի նախագահի մամուլի ծառայությանը:
«Երկրների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային համատեղ կենտրոնի գործունեության սկիզբը մոտ ապագայում՝ ընդգծելով, որ կենտրոնի աշխատանքը կծառայի երկարատև խաղաղության պահպանման գործին»- ասվում է հաղորդագրության մեջ:
Ալիևը տեղեկցրել է Էրդողանին վերակառուցման աշխատանքների մասին, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում: